Լսեք ձեր մարմնի ազդակները

Խնդիրներ, որոնք չարժե անտեսել

Մեջքի ցավը, լարվածությունը կամ կեցվածքի փոփոխությունը կարող են լինել մարմնի ավելի խորքային անհավասարակշռության ազդակներ։

Մեջքի ցավ և լարվածություն

Այն հաճախ առաջանում է երկար նստակյաց աշխատանքի, սխալ կեցվածքի, գերծանրաբեռնվածության կամ շարժման պակասի հետևանքով։

Պարանոցի ցավ

Պարանոցի ցավը հաճախ ուղեկցվում է կոշտությամբ, շարժումների սահմանափակմամբ, գլխացավերով և երբեմն ցավի տարածմամբ դեպի ուսեր կամ ձեռք։

Սկոլիոզ

Հիմնական նշաններն են՝ ուսերի անհավասար բարձրություն, թիակների անհամաչափ դիրք, երբեմն նաև կոնքի շեղում։

Միջողնային ճողվածք

Կարող է դրսևորվել ցավով, որը կախված տեղակայման հատվածից՝ կարող է ճառագայթել դեպի ոտք կամ ձեռք։

Հիպերլորդոզ

Այս խնդրի դեպքում որովայնը առաջ է գալիս, իսկ մեջքի ստորին հատվածը ստանում է մշտական գերծանրաբեռնվածություն։

Պարանոցային օստեոխոնդրոզ

Պարանոցային օստեոխոնդրոզը պարանոցային ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունն է, որի ընթացքում միջողնային սկավառակներն աստիճանաբար կորցնում են իրենց առաձգականությունը։

Պրոտրուզիաներ

Միջողնային սկավառակի արտափքում է, որը կարող է առաջացնել ցավ, նյարդերի գրգռում և շարժումների սահմանափակում։

Կեցվածքի խնդիրներ

Կեցվածքի գնահատում և անհատական վարժություններ՝ մարմնի ավելի ճիշտ և կայուն դիրք ձևավորելու համար։

Չգիտե՞ք՝ որ ծրագիրն է ձեզ համապատասխանում։ Մեր մասնագետը կօգնի կողմնորոշվել։

Spinex-ը կարող է համապատասխան լինել ձեզ, եթե՝

  • Հաճախ զգում եք մեջքի կամ պարանոցի ցավ
  • Ունեք սկոլիոզ, հիպերկիֆոզ կամ հիպերլորդոզ
  • Ձեզ մոտ հայտնաբերվել է միջողնային ճողվածք
  • Նկատել եք կեցվածքի վատացում
  • Երկար ժամանակ նստած եք աշխատում
  • Ունեք մկանային թուլություն կամ կարկամություն
  • Ցանկանում եք ամրացնել խորքային մկանները
  • Վերականգնվում եք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո
  • Ցանկանում եք կանխարգելել մեջքի խնդիրները
  • Սովորական ֆիթնեսի ծանրաբեռնվածությունը ձեզ հարմար չէ